National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.10.2021
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին
1 / 1

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը:

Վերջինս անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին եւ պատասխանելով այն հարցին, թե այս պահին որքան ադրբեջանցի է գտնվում ՀՀ տարածքում` նշել է: «Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարեւոր չէ, թե օրինակ Սեւ լճի տարածքում թշնամու մխրճման պատճառով որքան զինծառայող է տեղակայվել: Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն եւ սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են ավիացիայով, անօդաչու սարքերով, ծանր հրետանիով եւ այլն: Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն: Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումներ, ուժի սպառնալիք եւ այլն»: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am